Սեյրան Օհանյանին կանչել են Քննչական կոմիտե․ Ժողովուրդ
copy image url

Սեյրան Օհանյանին կանչել են Քննչական կոմիտե․ Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:51 24-03-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննում են ՊՆ նախկին եւ ներկա մի շարք զինվորականների մասով հարուցված քրեական գործերի շրջանակում որպես վկա, եւ նախկին նախարարին կոնկրետ հարցադրումներ են արվում զիվորականների, հրամանատարների, նրանց՝ պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների մասով:

Օրինակ՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության ՀԿԳ բաժնում քննվում է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթեցման գործը եւ մի շարք այլ զինվորականների գործողությունների մասով հարուցված քրեական գործեր:

Չի բացառվում, որ այս եւ այլ պաշտոնյաների դեմ հարուցված գործերով են Սեյրան Օհանյանին կանչում հարցաքննության: Հիշեցնենք, որ մարտի 8-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ նրան հարցաքննության են հրավիրում տարբեր քրեական գործերով եւ, որպես նախկին նախարար, վկայի կարգավիճակով հարցաքննում: Ի դեպ, Սեյրան Օհանյանը այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Քննչական կոմիտեում հարցաքննվել է վկայի կարգավիճակով եւ առաջիկայում եւս վկայի կարգավիճակով կրկին գնալու է հարցաքննության»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:23 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից
11:27 Սպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներ
15:48 Mercedes GLE-ն Չայնիի ոլորաններում, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի ու ուղևորի կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com
18:44 Սարիկը եթե ըդքան ազնիվ է, ընչի՞ է ընկել ու ձեն կհավաքե. գյումրեցի
11:13 Խոշտանգման ենթարկված Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված
17:49 Արագածոտնի մարզում 36-ամյա վարորդը «Volkswagen ID6»-ով գլխիվայր շրջվել է. shamshyan.com
09:13 Ողբերգական ավտովթար՝ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կա 1 զոհ
22:46 Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից․ shamshyan.com
15:23 Ասում են՝ դուրս եկեք կամ 400 մլն հավաքեք․ զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի
08:20 Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ Հրապարակ