Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:06 13-06-2024

Վարդապետյան Աննան պետք է հենց հիմա հանձնարարի՝ Նիկոլ Փաշինին հրավիրեն հարցաքննության. Գևորգ Պետրոսյան

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 13-ին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե Ամենայն հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։

Այն, որ եկեղեցին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց աջակցությունն են հայտնել Սրբազան շարժմանը, նորություն չէ, բայց, թե Փաշինյանը որտեղի՞ց է վերցրել, որ հենց նրանք են առաջնորդում շարժումը, առնվազն՝ անհասկանալի է, քանի որ նույնկերպ շարժմանն աջակցությունն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, գործարարներ և այլն։

Ըստ երևույթին՝ Փաշինյանն ամենաշատը Ամենայն հայոց կաթողիկոսից և Ռոբերտ Քոչարյանից է վախենում, դրա համար էլ նմանց զրպարտող հայտարարություններ է անում։

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանն, ասաց, որ իրավական տեսանկյունից զրպարտություն չկա․

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը հստակ սահմանում է, թե ինչ է զրպարտությունը։ Եթե անգամ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժում է, այստեղ զրպարտության էլեմենտ չկա, որովհետև զրպարտությունը պետք է կապված լինի անօրինական գործունեություն իրականացնելու հետ այդ անձի մեղքը կապելու առթիվ։ Իսկ այս դեպքում, եթե անգամ ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանն է շարժումը ղեկավարում, անօրինականություն չկա։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ 2-րդ նախագահ, քաղաքական գործիչ է և իրավունք ունի առաջնորդել շարժում։

Այլ է խնդիրը, երբ իրավապահ մարմինները, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը, ի դեմս Գլխավոր դատախազի, պետք է հենց հիմա Նիկոլ Փաշինին հրավիրեն հարցաքննության՝ հանցագործության մասին հաղորդում տալու կապակցությամբ, այն, որ ցուցարարները վնասել են ոստիկաններին։ Եթե այդ հայտարարությունը հեղինակում է ինքը, ապա պետք է որպես վկա հարցաքննվի, հետո նաև, եթե նրա տված ցուցմունքն արժանահավատ եղավ և իսկապես ապացուցվեց, որ քաղաքացիները գրոհել են ոստիկանների ուղղությամբ, արդեն կոնկրետ քաղաքացիների նկատմամբ կոնկրետ քրեական հետապնդում լինի։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինը ստախոսության և բանսարկությունների սիրահար է, շատ լավ առիթ է մեկ անգամ ևս ճշտել նրա ազնվությունը։

Եթե այսօր Վարդապետյան Աննան իր դերում է, ապա նա պետք է հենց հիմա հանձնարարի՝ Նիկոլ Փաշինին հրավիրեն հարցաքննության՝ հանցագործության մասին հաղորդում տալու համար։ Այդ ժամանակ մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք գործադիր իշխանությունից անկախ դատախազություն, որի վրա ես խիստ կասկածում եմ։

Փաստորեն՝ երկրի վարչապետը հայտարարում է, որ ոստիկանների նկատմամբ եղել է հարձակում, հենց ինքը պետք է լինի առաջին վկան, որ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվի։ Կա՞ նման հրավեր Քննչական կոմիտե, Նիկոլ Փաշինի, իհարկե՝ չկա։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինը հերթական անգամ չարաշահելով իր կարգավիճակը, հանդես է գալիս մերկապարանոց, անհիմն հայտարարություններով։ Իսկ այս հայտարարությունները չպետք է անտեսվեն իրավապահ մարմինների կողմից, թող քննեն, գործ հարուցեն, պարզեն, որ այդպիսի բան եղել է կամ չի եղել։

Նիկոլ Փաշինը, քանի կար՝ ասում էր՝ Հայաստանում տենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի, հիմա էլ, փաստորեն, իր անհիմն մեկնաբանություններով, գնահատականներով գրոհում է Քննչական կոմիտեի անկախության վրա, ինչի իրավունքն ինքը սահմանադրությամբ չունի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը