Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:10 11-06-2024

100 անգամ ընկերներիս ասել եմ՝ էս մանդատն ինձ պետք չի․ Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ականներին որպես ծաղրածու որակեց:

«Որ ասում եք՝ լափամանից օգտվողներ, ծաղրածուներ։ Դուք ձեզ տեսե՞լ եք, դուք ձեզ հարց տվե՞լ եք։ Դուք և լափամանից օգտվող եք, և ծաղրածու եք, ամեն ինչն եք, ինչ այս ամբիոնից ասել եք »,- Ազգային ժողովում հայտարարեց Դանիելյանը:

Նա ընդգծեց` միմյանց նկատմամբ ամենավերջին վիրավորանքներով մեր երկիրը որևէ տեղ չի հասնելու։

Դանիելյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից, որ ԱԺ-ն վերածվել է փոխադարձ վիրավորանքների վայրի։

«Ինձ համար մանդատն էլ, այստեղ նստելն էր, այս աթոռն էլ բացարձակ արժեք չունեն, իմ երկրից ավելի թանկ չեն։ Հարյուր անգամ մտածել եմ, իմ ընկերներին ասել եմ, որ այդ մանդատն, առհասարակ, ինձ պետք էլ չի, չեմ էլ ուզում մի րոպե անգամ մնալ այս Ազգային ժողովում, ինձ համար մանդատը առ ոչինչ է»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ