Ներքին 2 տարի առաջ - 15:14 22-05-2024

Կիրանցեցիներին ասել են՝ ինչ թիվ ուզում եք, թղթի վրա գրեք. Գառնիկ Դանիելյան

Ես Կիրանցում մեկ մարդ չեմ տեսել, որ գոհ լինի սահմանազատման գործընթացից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա, իշխանություններն այս ժամանակահատավածում անբացատրելի գումարներ են առաջարկել Կիրանցի ժողովորդին. «Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ «աշխատելու»։

Ահաբեկիչը ոնց է լինում. մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել։ Կարող է որոշների նյարդերը չդիմանա ու համաձայնվի։ Կիրանցի ժողովրդին ներկայացնում են՝ այլընտրանք չկա, պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտին են գնալու, լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք, մինչև կգա հերթական զիջումների ժամանակ։ Այդ թեզն է։

Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա։ Ես չգիտեմ նման մարդ, բայց հնարավոր է։ Մարդ կա, որ կարող է վաճառվի, հնարավոր է։ Բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը չկա, այլընտրանքը գումար վերցնելն է»,- ասաց Գ.Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին