Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:18 10-06-2024

Կարապետ Պողոսյանը քաղբանտարկյալ է, այստեղ երկրորդ կարծիք չկա. Արթուր Գևորգյան

Արդեն հայտնել էինք, որ հունիսի 5-ին բերման են ենթարկել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:Կարապետ Պողոսյանին մեկ ամսով կալանավորել են։
Երեկ գյումրեցի իրավապաշտպանի փաստաբաններն էլ հանդես են եկել հայտարարությամբ և ներկայացրել մանրամասներ։

Արթուր Գևորգյանը, ով Կարապետ Պողոսյանի ընկերն է Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ ապօրինի կերպով են կալանավորել Պողոսյանին։

«Կարապետ Պողոսյանը քաղբանտարկյալ է և այստեղ երկրորդ կարծիք չկա։ Այս կառավարությունը, եթե հրաժարական չտա օր-օրի քաղբանտարկյալներն են ավելանալու»,-ասում է քանդակագործը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել