Ներքին 2 տարի առաջ - 22:19 07-06-2024

Պռոշյանում՝ ստորգետնյա անցման մոտ, Cadillac-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մաhացել է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, մաhվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ.-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին։

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն. այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման մոտ, իսկ ստորգետնյա անցումն ամբողջությամբ կահավորված է լուսավորությամբ ու բավական անվտանգ է։ Հետևաբար, եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, ապա ողբերգական դեպքը տեղի չէր ունենա։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի է ենթարկվել այսօր մահացածի հայրը. նա ստացել էր մարմնական վնասվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին