Ներքին 1 տարի առաջ - 15:38 10-04-2025

Գայի պողոտայում «Mercedes»-ը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան