Մամուլ 2 տարի առաջ - 08:00 07-06-2024

Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման վերաբերյալ նախագահականը հաղորդագրություն էր տարածել, որը, մեղմ ասած, արտառոց էր։

Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության եւ նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման կարեւորության վերաբերյալ»: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. խոսվում է «սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման» մասին։ Այսինքն՝ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշում մշակելու մասին խոսում են նույն երկրի պետական կառավարման երկու տարբեր օղակներ։

Հետաքրքիր է, իսկ օրինակ՝ օրակարգային հարցերի շուրջ (իսկ դրանք ենթադրում ենք՝ սահմանազատման թեմաներն են կամ արտաքին հարաբերությունների սպեկտորը) նախագահականն ու ԱԳՆ-ն տարբե՞ր դիրքորոշումներ ունեն։ Անհավատալի է։ Եվ հետո, սա պետք է աքսիոմատիկ ճշմարտություն լիներ, եւ նախագահականն ու ԱԳՆ-ն, հատկապես օրակարգային հարցերի շուրջ, պետք է այնքան միասնական դիրքորոշում ունենային, որ դրա մասին խոսելը զարմանալի հնչեր. իսկ այս հաղորդագրությունից տպավորություն է, որ, կարծես, գործ ունենք երկու տարբեր պետությունների գերատեսչությունների, կամ միջազգային կառույցների հետ ՀՀ նախագահի հանդիպման մասին:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան