Ներքին 2 տարի առաջ - 22:20 07-08-2023

Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում․ Ռուբեն Վարդանյան

Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Շվեյցարական Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին տված իմ հարցազրույցի ընթացքում հաղորդավարները մի քանի անգամ ճշտող հարցեր էին տալիս Արցախի իրավիճակի մասին, ու երբ նորից ու նորից լսում էին պատասխանը, դա համարում էին խելագարվելու աստիճան անհավանական 21-րդ դարում:

Իսկ իրականությունն այն է, որ Արցախը շարունակում է լիակատար պաշարված մնալ ողջ աշխարհի աչքի առջեւ եւ կրելով անմարդկային զրկանքներ՝ պայքարում է իր հողում ապրելու իրավունքի համար, իսկ Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին:

Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին, որը ցուցադրվում է բազմաթիվ երկրներում եւ բազմամիլիոն լսարան ունի, ներկայացրել էի իրական պատկերը: Հարցազրույցը հրապարակվել է հուլիսի 28֊ին: Դրանից հետո ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, եւ այստեղ հնչող հարցերն ու պատասխանները շարունակում են, ցավոք, ակտուալ մնալ», – գրել է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում