Ներքին 2 տարի առաջ - 20:53 06-06-2024

Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը լրագրող է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 63-ամյա Էդիկ Անդրեասյանի վարած «Mitsubishi Galant» մակնիշի, 34-ամյա Դավիթ Մուկուչյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 67-ամյա Արտուշ Դաշյանի վարած «PAZ» մակնիշի, 36-ամյա Ջիվան Եղյանի վարած «Opel Zafira» մակնիշի և 26-ամյա Գոռ Մարգարյանի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավարը եղել է «Nissan Rogue»-ի վարորդ Գ․ Մարգարյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mitsubishi Galant»-ի վարորդ Է․ Անդրեասյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում