Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:11 06-06-2024

Ես լավ նախարար եմ. Անահիտ Ավանեսյան

Ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և 6 տարիների ընթացքում իրականացնում եմ նաև առողջապահության կազմակերպումը և քաղաքական պաշտոնը որևէ կապ չունի իմ մասնագիտական գործունեության հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Դիտարկմանը՝ լավ իրավաբան է, թե լավ կազմակերպիչ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Լավ նախարար եմ»։

Լրագրողները հետաքրքրվել են նաև աղետի գոտուշ ջրհեղեղից հետո համաճարակային իրավիճակի մասին։ Նախարարի խոսքով՝ ամենօրյա աշխատանք է արվում, ջրի հետազոտություններ և բակային այցեր են իրականացվում՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան:

«Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում, որևէ շեղում չունենք: Շարունակվելու են կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի պատկերը նույնական մնա»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նաև ասաց, որ այցելել է երկու մարզեր և արձանագրել, որ թիմը միասնական աշխատում է, և եզրակացրեց՝ դա է պատճառը, որ առողջական վիճակի հետ կապված խնդիրեներ չկան:

«Համակարգը պատրաստ է, եթե ունենանք ինֆեկցիաներ կամ որևէ այլ խնդիր, համակարգը բերված է պատշաճ մակարդակի,- ասաց նա, ապա, աղետի հետևանքով Ալավերդիում անկած կենդանիների համատեքստում, հավելեց,- ցանկացած ինֆեկցիաների բռնկման ռիսկ կա հիպոթետիկ, բայց պետք է կանխարգելիչ աշխատանքներով զրոյացնել ռիսկերը»:

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ