Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:57 03-06-2024

Երևանում հրդեհվել է տիկտոկեր «Լևոն Արքա»-ի ավտոմեքենան. կան կասկածներ, որ այն հրկիզել են. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60–ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենայում:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն կան կասկածներ, որ ավտոմեքենան միտումնավոր այրել են:

Տուժած Լ. Մինասյանը հանրությանը հայտնի տիկտոկեր է, ում ավելի շատ կոչում են «Լևոն Արքա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է