Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:53 01-06-2024

Դուք փորձառու քաղաքական գործիչ եք․ Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և խորհուրդ տվել հետևել այն ուղուն, որը թելադրում է հանրային դիվանագիտությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն նախ Փաշինյանին քաջառողջություն է մաղթել և ուժ՝ ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում, ապա հավելել․ «Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը հանրային դիվանագիտությունն է։ Եվ նա մեզ միշտ անվրեպ մատնանշում էր մերձեցման և համագործակցության ուղղությամբ։ Եթե գնանք այս ճանապարհով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել, արդեն որոշակի հիմքեր ստեղծել ենք»։

Բելառուսի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում առկա զարգացումները՝ ամենաբարձր մակարդակի աջակցությամբ, լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Մինսկի և Երևանի համար։

«Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում: Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքին և ընկերներին, ողջ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին