Սպորտ 2 տարի առաջ - 16:15 28-05-2024

Մարզչական առաջին պաշտոնանկությունը հայկական ֆուտբոլային ակումբներում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023-24թ․ առաջնության ավարտից անմիջապես հետո 2 մարզիչներ դադարեցրել են իրենց աշխատանքը ակումբներում։

«Նոա» ֆուտբոլային ակումբը տեղեկացրել է, որ ավարտում է թիմի գլխավոր մարզիչ Կարլոս Ինարեխոսի հետ համագործակցությունը: «Նոայի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին և իր մարզչական շտաբին համագործակցության համար ու մաղթել հաջողություն մարզչական կարիերայում։

Գործող փոխչեմպիոնը դեռևս չի հայտարարել նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։

Երկկողմ համաձայնությամբ էլ խզվել է մարզիչ Խորեն Վերանյանի և «Վեստ Արմենիա» ակումբի միջև համագործակցությունը։ Վերանյանի գլխավորությամբ ավարտված առաջնությունում «Վեստ Արմենիան» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը