Ներքին 4 տարի առաջ - 12:17 02-09-2022

Քննարկվում է Վահրամ Դումանյանի պաշտոնանկությունը

Oragir.news-ի տեղեկություններով, գործադիրի կուլիսներում այս օրերին քննարկվում է ԿԳՄՍնախարար Վահրամ Դումանյանի պաշտոնանկության հարցը:

Թե որն է պատճառը՝ դժվար է ասել, համենայնդեպս, աշխատանքից դժգոհ լինելը այս իշխանության դեպքում ամենեւին էլ ազատման հիմք չի կարող լինել, հարց է առաջանում, իսկ ինչ են անում մյուս նախարարները, որ Դումանյանը չի անում, ըստ էության՝ շոուն հանած՝ որեւէ մեկը սարեր շուռ չի տալիս իր ոլորտում: Գուցե պատճառը Դումանյանի կնոջ գրառումներն են, գուցե կա այլ պատճառ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ որպես փոխարինող քննարկվում է տեղակալի՝ Ժաննա Անդրեասյանի թեկնածությունը:
Նրա նշանակումով, կարող ենք արձանագրել, որ երկրում ռազմավարական նշանակություն ունեցող եւս մի քանի ոլորտ կտրվի արտաքին ուղիղ ազդեցությանը և մասնավորապես Սորոսին՝ հաշվի առնելով փոխնախարարի կապերը եւ հարաբերությունները այդ կազմակերպության հետ:

Բայց Ժաննա Անդրեասյանն ունի նաև ավանդաբար ձևավորված կապեր Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի հետ, ինչը նշանակում է, որ ԿԳՄՍՆ֊ն այսուհետ միայն կնպաստի Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան