Հարցում 2 տարի առաջ - 12:30 25-05-2024

Պետք է մասնակցել հանրահավաքին․ հարցում

Վաղը՝ մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հանրապետության հրապարակում նախատեսված է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքը:

Շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այս օրերին տարբեր հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի, հասարակական մտավորական գործիչների հետ հետագա ուրվագիծն ու ուղղությունը կառուցելու համար։

Որոշ շրջանակների կարծիքով այս շարժումը կյանքի չի կոչվելու, քանի որ ժողովուրդը Բագրատ Սրբազանի հետևից չի գնա։

Նշենք, որ Սրբազանը գրեթե ամեն օր հանդիպումներից հետո օրվա ամփոփում էր իրականացնում Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ հանդիպելով քաղաքացիների հետ։

Oragir.News-ը շրջելով մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց, մասնակցելո՞ւ են Սրբազանի հրավիրած հանրահավաքին։

Հարցվածներից շատերն ասացին, որ գնալու են, և կոչ արեցին հայրենակիցներին միանալ։

«Մասնակցելու ենք ամբողջ ընտանիքով», «Գնալու ենք, բայց մեր հայրենակիցները քնած են», «Կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ Սրբազանի շարժմանը», այսպես էին հարցին արձագանքում քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ