Ներքին 2 տարի առաջ - 11:35 24-05-2024

Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:

Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը

Ծնվել է 1975թ. փետրվարի 1-ին, Արթիկ քաղաքում:

1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1999-2001թթ.` ՀՀ ՆԳՆ Արթիկի ՆԳ բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ,

2001-2011թթ.` ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ,

2011-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի ավագ քննիչ,

2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետ

2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ

2016-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ

X-XI.2018թ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,

2020-2022թթ.` ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ,

2022-2024թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ,

IV-V.2024թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում