Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:40 24-05-2024

Փող աշխատելու մոլուցքը վերացնում է բարոյականության բոլոր նշույլները

Արցախի հայաթափումը, արցախահայության տեղահանումն աղետ էր բոլոր առումներով։

Սա, ցավոք, զուտ ազդու լինելու համար ասված արտահայտություն չէ, իրականում ինչքան սարսափելի հետևանքներ կան, որոնց դեռ հասու չենք, և միայն հասկանալուց հետո ենք մտածում, որ լավ կլիներ՝ այդպես էլ չիմանայինք դրա մասին։

Զուտ պատահաբար գտնվում էի մի հաստատությունում՝ ուղեկցելու հայրենակիցներիցս մեկին, ով այցելել էր կարևոր փաստաթղթի վերականգնման նպատակով։ Գործընթացը, սակայն, առաջ չէր գնում, անհրաժեշտ թղթերում բացակայում էր առանցքային մեկը։

Ինչքան էր մեծ զարմանքս, երբ պարզվեց, որ թղթերի (ընդհանրապես, ոչ կոնկրետ մեզ անհրաժեշտը – հեղ․) հետ կապված բացակայության հարցը կարելի է հեշտությամբ լուծել Արցախից տեղահանվածի և ՀՀ-ում ապաստանածի կարգավիճակում գտնվող մեկի հետ։ Ինչպե՞ս։ Շատ հասարակ։ Այդ անձը ժամանակին աշխատել է Արցախի արդարադատության համակարգի հիմնարկներից մեկում, որտեղ էլ «հեռատեսորեն» պատճենումներ է կատարել ու շտեմարանը պահել մոտը, թեև պարտավոր էր հանձնել ՀՀ իր պաշտոնակիցներին։ Ինչու՞ չի «կիսվել» այս մարդը՝ պարզ է, որպեսզի տարատեսակ հանգամանքների բերումով փող աշխատի, վաճառելով իր ապօրինի տնօրինման ներքո գտնվող տվյալները։

Միանգամից հիշվում է Իլֆի և Պետրովի «12 աթոռի» փոքր կոմբինատոր, Ստարգորոդի արխիվարիուս Վարֆոլոմեյ Կորոբեյնիկովը, որը բոլշևիկյան հեղափոխության նախօրեին նույնպիսի հեռատեսությամբ պատճենել և տանը, «սև օրվա համար», պահում էր քաղաքի ազնվականության գույքի ցուցակները՝ դրանք իրացնելու նպատակով։

Գալով մեր «գործարարին», ասենք, որ մի շարք դեպքերով նա արդեն «օգնել» է փաստաթղթերը տարհանել չկարողացած հայրենակիցներին, ընդ որում բավական պատկառելի վարձատրության դիմաց։

Այստեղ նույնպես, փաստորեն, երևում է Արցախի իշխանության մարմինների բացը․ նրանք պարտավոր էին Հայաստան տեղափոխվելուն պես գույքագրել բոլոր տվյալները և ինչպես ժամանակին հայտարարել էին, որ արցախցի տեղահանվածների տվյալները փոխանցվում են ՀՀ կառավարություն, այդ գործերը նույնպես տրամադրեին ըստ նշանակության։

Թե չէ, ստացվում է, որ կոնկրետ մարդկանց կոնկրետ պրոբլեմները մնում են անլուծելի՝ տվյալների թերի կամ բացակա լինելու պատճառով, մինչդեռ պարզվում է՝ մեղմ ասած անբարեխիղճ ոմանք նորօրյա Կորոբեյնիկովների պես ուղղակի ապօրինի փող են աշխատում, և դրա դիմաց նրանց որևէ պատասխանատվության չեն ենթարկում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց