Արտաքին 2 տարի առաջ - 16:00 22-05-2024

Իսրայելը հատել է սահմանը․ ևս 3 երկիր կճանաչի Պաղեստինի անկախությունը

Միջազգային հանրությունն այլևս չի կարողանում աչք փակել Գազայում Իսրայելի իշխանությունների կողմից իրականացվող վայրագությունների վրա։

Օրերս Politico պարբերականն՝ իր աղբյուրներին հղումով գրել էր, որ եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան և Իսպանիան, մտադիր են մայիսի 22-ին հայտարարել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։

Հաղորդվել էր նաև, որ Պաղեստինի պետականությունը ճանաչող երրորդ երկիրը կարող է լինել Բելգիան, Մալթան, Նորվեգիան կամ Սլովենիան, քանի որ նրանք նախկինում հայտարարել էին նմանատիպ մտադրությունների մասին։ Պարբերականի հաղորդմամբ՝ Նորվեգիան նույնպես միանալու էր Իսպանիային և Իռլանդիային, իսկ մյուս երկրներն իրենց որոշման մասին կհայտարարեն ավելի ուշ։

Պաշտոնական աղբյուրներին հայտնի է դարձել, թե որ երկրներն են ճանաչելու Պաղեստինի անկախությունը։

Իսպանիան մայիսի 28-ին կճանաչի Պաղեստին պետության անկախությունըը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում)։

«Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում կհաստատի Պաղեստին պետության ճանաչմանը»,- ասել է Սանչեսը։

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը ևս հայտարարել է, որ երկիրը որոշել է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու մասին, հաղորդում է NRK հեռուստաալիքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։

The Times of Israel-ը հայտնում է, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հետ է կանչել Իռլանդիայում և Նորվեգիայում դեսպաններին խորհրդակցությունների համար՝ կապված Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու այս երկրների որոշման հետ։ «Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային. Իսրայելը թույլ չի տա, որ դա հանգիստ անցնի»,- ասել է Կացը՝ նախազգուշացնելով նմանատիպ միջոցների մասին, եթե Իսպանիան «հետևի Իռլանդիայի և Նորվեգիայի օրինակին»:

1974 թվականին ՄԱԿ-ը վերահաստատեց Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման, ազգային անկախության, ինքնիշխանության և փախստականների վերադարձի անօտարելի իրավունքները։ 1988 թվականին հռչակվեց Պաղեստին պետությունը, որը մասամբ ճանաչված է։

Հավելենք, որ եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը ճանաչում են Պաղեստինը որպես անկախ պետություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ