Ներքին Միտք 9 ամիս առաջ - 11:12 21-09-2025

Անկախությունը չի կարող լինել վարչակարգերի ինքնապահպանման միջոց, անկախությունը մեր ժողովրդի հավերժ արժեքն է. Անանյան

ՊԵկ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է: Այն օրը, երբ մեր ժողովուրդը հաստատեց իր դարավոր իրավունքը՝ ապրել ազատ ու անկախ։ Անկախությունը մեզ տրված չէ որպես նվեր, այն մեր ժողովրդի կամքի, պայքարի ու վճռականության պտուղն է։

Այսօր, սակայն, վտանգված է հենց այդ գաղափարը։

«Իրական Հայաստան» կոչված հայեցակարգը նպատակ ունի պետությունը վերածել աներազանք ժողովրդով ցանկապատված մերկ տարածքի: Բայց այս հայեցակարգի ազդարարների իրական նպատակը իշխանությունը պահպանելն է՝ սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու հանար։

Դա հակասում է մեր Հռչակագրին, մեր ազգային հիշողությանը և ապագայի նկատմամբ պատասխանատվությանը։ Մենք պարտավոր ենք ասել հստակ․ անկախությունը երբեք չի եղել և չի կարող լինել վարչակարգերի ինքնապահպանման միջոց։ Անկախությունը մեր ժողովրդի հավերժ արժեքն է, մեր պետականության հիմքը և մեր երեխաների ապագայի երաշխիքը։

Մեր իրական նպատակը միայն մեկն է՝ Նվիրական Հայաստանը. արժանապատիվ, ազատ ու ինքնիշխան պետություն։

Ուրեմն` շնորհավո´ր տոնդ, սիրելի՜ հայրենակից: Թող ապրի ու զորանա մեր Նվիրական Հայաստանը»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ