Մամուլ 2 տարի առաջ - 09:00 22-05-2024

Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում լայվերին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում` փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ հանրության տարբեր խավերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետեւում եւ արձագանքում են շարժմանը եւ առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձեւացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն եւ այլն: Ընդ որում` նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները եւ արբանյակ ուժերը նույն գծի մեջ` նույն թեզերով կրկնում են բառացիորեն նույնը, ինչը վկայում է այն մասին, որ «սրբազան շարժման» դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կետից։

Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետեւում Բագրատ Սրբազանի բոլոր քայլերին` ժամերով նստում է համակարգչի առաջ կամ հեռախոսով հետեւում է ուղիղ եթերներին, սրբազանի հանդիպումներն ու հայտարարություններն է լսում, մամուլին տված մեկնաբանությունները: Հետո իր ուսապարկերին հանձնարարականներ է իջեցնում, թե կոնկրետ որ դրվագին ինչպես պատասխանեն, ֆեյքերն ինչ գրեն Ֆեյսբուքում, ՔՊ-ականներն ինչպես հակադարձեն սրբազանին, որ շարժումը թափ չհավաքի: ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին` ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել։



Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ