Ուղիղ եթեր
Ոչ թե հավատը կամ կրոնը, այլ հենց Հայ առաքելական եկեղեցին․ ՔՊ-ական ջղաձգումների թիրախը
copy image url

Ոչ թե հավատը կամ կրոնը, այլ հենց Հայ առաքելական եկեղեցին․ ՔՊ-ական ջղաձգումների թիրախը

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:45 20-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայ Առաքելական եկեղեցին միշտ էլ եղել է գործող իշխանությունների թիրախում, իսկ վերջիններս էլ նախորդ 6 տարիներին եղեղեցու հանդեպ իրենց մեղմ ասած անհանդուրժող վերաբերմունքը չեն էլ փորձել թաքցնել։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից 2 ամիս անց՝ 2018-ի հուլիսին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բռնության էր ենթարկվել տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստների կողմից, իսկ նորաթուխ իշխանությունները հրաժարվել էին Վեհափառին պետական պահպանություն տրամադրել, ինչը փաստում է, որ շարժման անդամները վայելում էին հեղափոխական կառավարության աջակցությունը։

Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում է, որ իր գլխավորած կառավարությունն ու քաղաքական ուժը որևէ կապ չեն ունեցել վերոհիշյալ շարժման հետ, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում։ Նման մի հայտարարությամբ էլ կառավարության ղեկավարը հանդես եկավ մայիսի 7-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ, որից հետո Oragir.News-ն իր ընթերցողների ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը Փաշինյանի իշխանության տարիներին կարիերայի շեշտակի աճ է ունեցել՝ շարքային դասախոսից դառնալով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր։

Եկեղեցու ու նրա տարբեր սպասավորների հանդեպ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների քննադատություններն ուժգնանում են հատկապես այն ժամանակ, երբ ՔՊ-ն բախվում է իշխանությունը կորցնելու իրական վտանգի առջև, իսկ եկեղեցին էլ ընդգծում Փաշինյանի հեռացման անհրաժեշտությունը։ Նման իրավիճակի ականատես ենք եղել 2020-ի հետպատերազմական ժամանակահատվածում, երբ Վեհափառը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը, իսկ ամիսներ առաջ վերահաստատեց այն՝ հայտարարելով, որ հրաժարականի պահանջը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի։

Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ քննադատություններն ուժգնացան հատկապես այն բանից հետո, երբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը համապետական շարժում նախաձեռնեց, որն օրեցօր մեծ թափ է ստանում։ Այս շարժումն անխուսափելիորեն հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական իշխանության հեռացմանը, ուստի վերջիններս խստագույնս քննադատում են Սրբազանին, թիրախավորում են նրա անձը ու եկեղեցուն, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ բազմաթիվ ստահոդ լուրեր տարածում, որոնց անգամ իրենց աջակիցները չեն հավատում։

Գաղտնիք չէ, որ դարեր ի վեր, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից, հենց Հայ Առաքելական եկեղեցին է ստանձնել հայ ժողովրդի առաջնորդությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսը համարվել է հայ համայնքի ոչ պաշտոնական առաջնորդը։ Հենց Առաքելական եկեղեցու ազգապահպան առաքելությն շնորհիվ հայ ժողովրդին 1918 թվականին հաջողվեց իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում գրեթե 1000-ամյա դադարից հետո վերականգնել իր անկախությունը և հռչակել Հայաստանի առաջին հանրապետությունը։

Սակայն որոշ ՔՊ-ականներ վերջին շրջանում սկսել են կասկածի տակ դնել նաև այս իրողությունը։ Օրերս ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հրապարակայինորեն ընդուներ էր, որ ինքն աթեիստ է, հայտարարել էր, որ Հայաստանում քրիստոնեական եկեղեցու 1700-ամյա պատմությունը միֆ է համարում, որը պետք է հիմնովին քանդել: Նա նաև մեղադրել է եկեղեցուն հայոց պետականությունը կործանելու մեջ՝ ստվեր գցելով այն հանգամանքի վրա, որ հենց եկեղեցու գործուն աջակցությամբ հայ ժողովուրդը 1 դար առաջ կարողացավ վերստին պետականություն ունենալ։

Հատկանշական է, որ իրականում Նիկոլ Փաշինյանի և նույն ՔՊ-ականների այս պայքարն ուղղված է ոչ թե քրիստոնեական հավատի, այլ հենց բուն Հայ Առաքելական եկեղեցու և նրա որոշ առաջնորդների դեմ։ Ենթադրաբար ՔՊ-ականներին վրդովվեցնում է այն հանգամանքը, որ եկեղեցու մի շարք սպասավորների՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հաջողվել է համախմբել հայ ժողովրդին, կոտրել նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ ու նմանատիպ այլ արհեստածին բաժանումները, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ներկայիս իշխանությունների հեռացմանն ու ազգային իշխանության ձևավորմանը։

Բնականաբար Հայ Առաքելական եկեղեցու ավելի քան 1700-ամյա գործունեության ընթացքում եղել են եկեղեցականներ, ովքեր իրենց արարքներով վնասներ են պատճառել հայկական պետականությանը, սակայն դրանք եղել են եզակի դեպքեր՝ արժանանալով ժամանակի ու հետագա սերունդների պարսավանքին։ Այս դեպքերը չեն կարող ստվերել Հայ Առաքելական եկեղեցու պետականամետ ու հայանպաստ գործունեությանը, որին հերթական դրվագին էլ այժմ մենք ենք ականատես լինում։

Կարծում ենք, որ ՔՊ-ականներն այս ամենի հետ հաշտ կլինեին և եկեղեցուն պատմության արատավոր դրվագների մասին չէին հիշեցնի, եթե վերջինս՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, հաշտ լիներ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականության հետ, աջակցեր այսպես կոչված խաղաղության դարաշրջանին, որն իրականում ոչ այլ ինչ է, քան Հայաստանին պարտադրվող միակողմանի զիջումներ։ Այս համատեքստում եկեղեցին ոչ միայն դեմ է արտահայտվում այս քաղաքականությանը, այլև ստանձնել է համազգային պայքարն առաջնորդելու դերակատարությունը, ուստիև բախվել է իշխանականների կոշտ հակազդեցությունը։

Հիշում ենք նաև, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2023-ի տարեմուտին Հանրային ՀԸ-ն չհեռարձակվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը, որը նույնպես մանր վրեժխնդրության դասական օրինակ էր։

Հավելենք նաև, որ վերջին իրադարձություններն ու դրանց ՔՊ-ականների արձագանքները վկայում են այն մասին, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ճիշտ ուղու վրա է, ու եթե հետագա քայլերը նույնպես լինեն կշռադատված ու հաշվարկված, ապա հաջողելու շանսերը շեշտակի կաճեն

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ