Ուղիղ եթեր
Կոռուպցիայի հեղափոխական երանգները. ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունը լի է խախտումներով
copy image url

Կոռուպցիայի հեղափոխական երանգները. ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունը լի է խախտումներով

Ներքին 11 ամիս առաջ - 19:30 16-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Համատարած թալան, կոռուպցիա, կաշառակերություն․ սրանք այն հանցանքներն են, որոնցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ամենաշատն էին մեղադրում ու առ այսօր շարունակում են մեղադրել Հայաստանի նախկին իշխանություններին՝ խոստանալով, որ իշխանության գալու դեմ պայքարելու են այդ արատավոր երևույթների դեմ։ Ավելին՝ ՔՊ-ականները վերջին տարիներին հանրությանը համառորեն փորձում են վստահեցնել, որ Արցախի կորուստին և մնացած անվտանգային մարտահրավերներին բախվել ենք ոչ թե իրենց ապաշնորհ կառավարման, այլ վերոհիշյալ երևույթների առկայության հետևանքով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության 6 տարիների ընթացքում վերջինիս կուսակիցներն ու իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ Հայաստանում այլևս համակարգային կոռուպցիա չկա, իսկ առկա չարաշահումները մասնավոր դեպքեր են, որոնցում ներգրավված անձինք պատասխանատվության են ենթարկվում։ Նիկոլ Փաշինյանը հաճախ պնդում է, որ ավելի շուտ իր ձեռքը կկտրի, քան կոռուպցիոն սխեմաներում կներգրավվի, սակայն նախորդ տարիներին բազմաթիվ դեպքեր բացահայտվեցին, երբ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը ներգրավված էր կոռուպցիոն գործարքներում։

Հայաստանի բնակչության մի հատվածը հավատաց իշխանականների այս պնդումներին և 2021-ի արտահերթ ընտրություններում կրկին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Պարզվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ ինքնահռչակված, սեփական ընտրազանգվածին ՀՀ-ում կոռուպցիան արմատախիլ անել խոստացած քաղաքական ուժը կոռուպցիոն կոռուպցիոն դրսևորումների դեմ չի կարողանում պայքարել անգամ իր ներսում․ աուդիտորական կազմակերպությունը բացասական է գնահատել ՔՊ-ի ֆինանսական տարեկան հաշվետվությունը։

«Սիվիլնեթ»-ի հետաքննող թիմը Թրաստ աուդիտ» տեղական կազմակերպության վերլուծությունը ուսումնասիրել է միջազգային գործընկերոջ հետ, որի արդյունքում պարզվել է, որ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի 2022 թվականի հաշվետվությունում ամբողջությամբ ներկայացված չեն ֆինանսական աղբյուրներն ու ծախսերը։

Աուդիտը պարզել է, որ 2022 թվականին ՔՊ-ն ստացել է ավելի քան 207 միլիոն դրամի նվիրատվություն, բայց ֆինանսական հաշվետվությունում ներկայացրել է ավելի քան 35 միլիոն դրամով պակաս գումար։

Կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ եթե նվիրատուները սահմանված չափից ավելի գումար են փոխանցում, ապա դա կա՛մ կուսակցությունը հետ է փոխանցում նվիրատուին, կա՛մ փոխնցում է պետական բյուջե։ Աուդիտը պարզվել է, որ նվիրատուներից հինգը օրենքով նախատեսված չափից երկու անգամ ավելի գումար են փոխանցել, սակայն իշխող քաղաքական ուժը այդ գումարը հետ չի փոխանցել ու բյուջե չի վերադարձրել։

Բացի այդ, նույն օրենքը արգելում է նաև անանուն նվիրատվությունները, սակայն ինչ-որ անձ 3 միլիոնի չափով անանուն նվիրատվություն է կատարել իշխող քաղաքական ուժին։ ՔՊ-ն այդ գումարը նույնպես պարտավոր էր փոխանցել պետբյուջե, սակայն, ըստ աուդիտի արդյունքների, դա չի կատարել։

Հատկանշական է նաև, որ գործող իշխանությունները շարքային քաղաքացիներին պարտադրում են 300 հազար դրամ սահմանաչափը գերազանցող գործարքները կատարել անկանխիկ, մինչդեռ միայն 2022 թվականին ՔՊ-ի կատարված նվիրատվություններից շուրջ 11․3 միլիոն դրամ կանխիկացվել է։ Կուսակցությունը չի մանրամասնել նաև, թե կանխիկացված միջոցներն ինչ նպատակներով են ծախսվել։

ՔՊ-ն 2022-ի ընթացքում հավաքել է 9.3 միլիոն դրամի չափով անդամավճար, բայց հաշվետվությունում, ըստ «Սիվիլնեթ»-ի ուսումնասիրության, 24.6 միլիոն դրամն է երևում։ Միևնույն ժամանակ Փաշինյանի կուսակցությունը, ըստ աուդիտի, 2022-ին 15.5 միլիոն դրամի գույքի վարձակալական պայմանագրեր է կնքել 11 անձանց հետ, բայց պայմանագրերը հասանելի չեն եղել աուդիտորական ընկերությանը։

«Վարձակալության պայմանագիրը աուդիտորը պարտավոր է ստուգի՝ ինչ գնով՝ շուկայական, թե ինչ, որովհետև էդտեղ էլ ռիսկեր կան: Բայց, ցավոք, աուդիտորական ընկերությունը չի կարողացել էդ պայմանագրերը ստանալ, որպեսզի ստուգի»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է հետաքննությունն իրականացրած լրագրող Մկրտիչ Կարապետյանը:

Նկատենք, որ սա ՔՊ-ում ֆինանսական չարաշահումների առաջին դեպքը չէ, նման տեղեկություններ մամուլում շրջանառվում են տարեսկզբից։

Հետաքննող լրագրողներն այս ընթացքում պարզել են, որ այդ իշխող կուսակցության ներսում դրամահավաքները կատարվել են օրենքի խախտումներով են դրանք կատարվել, միլիոնավոր դրամների փոխանցումներ են եղել կուսակցության բյուջե զրո կամ քիչ եկամուտ ունեցող մարդկանց անունից, որի մասին այդ մարդիկ տեղեկացել էին լրատվամիջոցներից։

«Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սխալական», - ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր իսկ կուսակցության ներսում առկա ֆինանսական չարաշահումների վերաբերյալ պնդումներին:

Այսպիսով՝ փաստենք, որ համակարգային կոռուպցիան արմատախիլ արված չէ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև հենց նույն Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ Քաղաքական այս ուժը իր պաշտոնավարման տարիներին ստացել է միլիոնավոր դոլարների անանուն նվիրատվություններ, որոնք ո՛չ նվիրատուներին է վերադարձրել, ոչ՛ էլ՝ պետբյուջե։

Ինչպես վարչապետ դառնալուց հետո մի առիթով հայտարարել էր Փաշինյանը, «կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ այս բացահայտումները ոչ այլ ինչ են քան կոռուպցիոն դրսևորումներ, ուստի ակնկալում ենք, որ իրավապահ մարմիններն անհրաժեշտ քնչական գործողություններ կիրականացնեն և բոլոր մեղավորներին արժանվույնս պատասխանատվության կենթարկվեն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նաև հայտարարում էր, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս լինել չի կարող՝ նշելով, որ դրա դեմ պայքարում իրենց համար նախկիններ ու ներկաներ չկան։ «Մեզ համար կրկնակի անընդունելի է, օրինակ, իմ կողմից որեւէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից»,- նշում էր նա:

Դժվար է ասել, թե այս իրավիճակն ինչպես կմեկնաբաներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե այն առնչվեր նախկինում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, քանի 2018 թվականի մայիսի 8-ից հետո վերջինս այլևս օբյեկտիվ քննադատություններ չի հնչեցնում։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ