Ներքին Միտք 2 տարի առաջ - 16:35 12-05-2024

Մեր հաշվին աշխատավարձ ստացողնե´ր, ոչ թե եկեղեցին, այլ դուք եք ամեն ինչ ձախողել․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

Կառավարության անդամնե´ր ու ազգային ժողովի իշխանական պատգամավորնե´ր, ախր էդ դուք եք է մեր հարկերի հաշվին աշխատավարձ ստացողներն ու ամեն ինչ ձախողածները, ոչ թե եկեղեցին.

-դուք եք ձախողել պատերազմը կանխելն ու բուն պատերազմը,

-դուք եք մեր եղբայրների նահատակվելու պատճառը,

-դուք եք Արցախը հանձնել ու օրակագից այդ հարցը հանել,

-դուք եք Սահմանադրության խախտմամբ հողերը հանձնել ու հանձնում,

-դուք եք, որ նահանջել եք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման քաղաքականությունից,

-դուք եք ընտրություններին խոստացել մի բան և հիմա անում տրամաբանորեն հակառակը,

-դուք եք ձեզ ավելի լկտի պահում քան բոլոր նախկիններն իրար հետ վերցրած,

-դուք եք, որ բռնություն եք գործադրում զոհվածների ծնողների նկատմամբ,

-դուք եք, որ անշեղորեն կատարում եք թուրք-ադրբեջանական կապրիզները (բայց ինքներդ ձեզ հռչակում ինքնիշխան),

-դուք եք քննադատական խոսքի համար թքում քաղաքացու երեսին, բանտարկում, իսկ լավագույն դեպքում դատի տալիս,

-դուք եք ձախողել մեր արտաքին քաղաքականությունը,

-դուք եք ձեր ֆինանսական միջոցները մեր հաշվին ավելացրել,

-դուք եք ձախողել աղքատության դեմ պայքարը,

-դուք եք հարկային ռեպրեսիաներ անում ու հենց հիմա բարձրացնում հարկերը (աշնանը ձայնը կլսեք),

-դուք եք ձեր նախընտրական ֆոնդը լցրել կասկածելի ծագման աղբյուրներից,

-դուք եք ձեզ հռչակել հակառուս ու ավելացրել Հայաստանում ռուսական զորքերի թվաքանակն ու տեղակայման աշխարհագրությունը,

-դուք եք Երևանի ավագանու ընտրություններից հետո գողացել ժողովրդի ընդդիմադիր քվեն ու այդ միջոցով թանկացրել կարմիր գծերը,

-դուք եք պատճառը այս 6 տարիների արտագաղթի,

-դուք եք լայքերի համար մարդկանց աշխատանքից ազատում,

-դուք եք կրթական ծրագրերի հերն անիծել,

-դուք եք պատճառն աննորմալ ծավալների կոռուպցիայի,

-դուք եք ձախողել դատաիրավական ռեֆորմները,

-դուք եք ժողովրդին բաժանել սև ու սպիտակի,

- դուք եք, որ ձախողել եք (էն էլ ոնց եք ձախողել) հանցավորության դեմ պայքարը,

-դուք եք, որ աննորմալ ծավալների եք հասցրել թրմադեղերի շրջանառությունը Հայաստանում,

-դուք եք, որ դպրոցները չեք կարողացել զերծ պահել թրմանյութերից,

-դուք եք, որ ոստիկանության միջոցով համատարած հալածում ու խոշտանգում եք ձեր ընդդիմախոսներին,

-դուք եք, որ արևմտյան կապիտալը վռնդում եք Հայաստանից,

-դուք եք ժողովրդից գողացել անվտանգության զգացումը,

-դուք եք ժողովրդից գողացել ապագայի նկատմամաբ հավատը,

-դուք եք սեփական ժողովրդին վախեցնում պատերազմով,

-և այլն...

Էս անվերջանալի ձախողումների ու խնդիրների մեղավորը մեր հաշվին աշխատավարձ ստացող իշխանականներն են, որոնք իրենց մեղքը պատրաստ են բարդել բոլորի` եկեղեցու, նախկինների, ռուսների, եվրոպացիների, ամերիկացիների, կիրանցի 96-ամյա Լենիկ տատիկի, իմ և ձեր վրա:
Վերջապես պե՞տք է սրանց աշխատանից ազատենք, թե՞ ոչ:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան