Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:41 11-05-2024

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

News.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-Օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովը տեղափոխվել է պահեստազոր՝ զինծառայության տարիքային սահմանափակման պատճառով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան հրամանն ընթերցվել է մայիսի 11-ին` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ կայացած հանդիպմանը։