Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:52 31-05-2023

Քրեադատավարական կանոնների խախտում կատարելու պատճառով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է երկու քննիչ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ քննիչներից մեկը՝ մեկ քրեական վարույթով, իսկ մյուսը՝ երկու քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, չեն կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ կամ դրանք կատարել են տևական ուշացումով, առանձին դեպքերում դատավարական փաստաթղթեր կազմելիս անտեսվել են քննությամբ ձեռք բերված մի շարք օբյեկտիվ ապացույցներ, անձանց գործողություններին տրվել են այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չեն բխել վարույթով ձեռք բերված փաստական տվյալներից՝ այդ կերպ թույլ տալով քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ։

Հաշվի առնելով նշված քննիչների կողմից թույլ տրված խախտումների ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու քննիչներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից