Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի
copy image url

Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի

Արտաքին 11 ամիս առաջ - 15:58 11-05-2024
Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկություններ ունի ռուսական ուժերի քանակի և Խարկովի շրջանի պաշտպանությունը ճեղքելու ծրագրերի մասին:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին և ամրապնդում պաշտպանությունը Խարկովի ուղղությամբ: Զելենսկին վստահեցրել է, որ ջանքեր են գործադրվում ապահովելու բոլոր դիրքերը: Նա կոչ է արել գործընկերներին՝ օգնել Կիևին և աջակցության փաթեթներ տրամադրել:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով էլ՝ Խարկովի ուղղությամբ մարտեր են, ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում։

Ամենից շատ դիտված