Արտաքին 5 տարի առաջ - 09:05 15-05-2021

ԱՄՆ-ն առաջարկել է «հակահարված հասցնել» Ռուսաստանին Վրաստանում ու Կովկասում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է «հակահարված հասցնի» Ռուսաստանին Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում: Այս մասին նա գրել է National Review-ում:

Բոլթոնի կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Վարշավայի դաշնագիրն ու Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումն ամբողջովին չի ավարտվել, քանի որ Արևելյան Եվրոպայի և Կովկասի 6 պետություն մնացել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև գտնվող նոր սահմանների միջև՝ «գորշ գոտում»:

Նա առաջարկել է վերացնել այդ տարածությունը և նշված պետությունները միավորել Արևմուտքի հետ: Բոլթոնը նշել է, որ Ուկրաինան և Վրաստանն այդ առումով ռազմավարական տեսանկյունից առավել կարևոր են ԱՄՆ-ի համար:

«Վրաստանում պետք է հակահարված հասցնել Հարավային Օսեթիայում և Աբխազիայում Ռուսաստանի ներկայությանը»,- գրել է Բոլթոնը:

Նախկին խորհրդականը կարծում է, որ այդպիսով հնարավոր կլինի վերականգնել մինչև 2008 թ. ապրիլը գոյություն ունեցող իրավիճակը, երբ լրջորեն դիտարկվում ու հնարավոր էր համարվում Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա