Եվրոպա և Կոնֆերենցիաների լիգաներում կայացան կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։
Եվրոպա լիգայում Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բայերը» ոչ-ոքի՝ 2։2 խաղաց «Ռոմայի» հետ․ Լևերկուզենի թիմը դուրս եկավ եզրափակիչ, քանի որ նրանք առաջին խաղում հաղթել էին 2։0 հաշվով։
«Ատալանտան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մարսելի» դարպասը և դիմակայության 4:1 հաշվով հաղթանակի շնորհիվ նույնպես եզրափակչում է։
«Ատալանտա» - «Բայեր» եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում կմրցեն «Օլիմպիակոսը» և «Ֆիորենտինան»․ եզրափափակիչը կկայանա մայիսի 29-ին։