Սպորտ 10 ամիս առաջ - 10:09 28-08-2025

Հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները

Օգոստոսի 27-ին, կայացան ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։
Վերջին չորս թիմերը, որոնք նվաճեցին խմբային փուլի ուղեգիր, դարձան ադրբեջանական «Քարաբաղը», բելգիական «Բրյուգեն», պորտուգալական «Բենֆիկան» և դանիական «Կոպենհագենը»։

Չեմպիոնների լիգայի խաղերի արդյունքները․

«Քարաբաղ» – «Ֆերենցվարոշ»՝ 2:3 (առաջին խաղ՝ 3:1)

«Բրյուգե» – «Ռեյնջերս»՝ 6:0 (առաջին խաղ՝ 3:1)

«Բենֆիկա» – «Ֆեներբահչե»՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)

«Կոպենհագեն» – «Բազել»՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1)

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի մասնակից թիմերի ցանկը.

Անգլիա՝ «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Տոտենհեմ Հոթսփըր», «Նյուքասլ Յունայթեդ»

Իտալիա՝ «Նապոլի», «Ինտեր», «Ատալանտա», «Յուվենտուս»

Իսպանիա՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», «Ատլետիկ», «Վիլյառեալ»

Գերմանիա՝ «Բավարիա», «Բայեր», «Այնթրախտ Ֆրանկֆուրտ», «Բորուսիա Դորտմունդ»

Ֆրանսիա՝ ՊՍԺ, «Մարսել», «Մոնակո»

Նիդերլանդներ՝ ՊՍՎ, «Այաքս»

Պորտուգալիա՝ «Սպորտինգ», «Բենֆիկա»

Բելգիա՝ «Յունիոն», «Բրյուգե»

Թուրքիա՝ «Գալաթասարայ»

Չեխիա՝ «Սլավիա»

Հունաստան՝ «Օլիմպիակոս»

Ղազախստան՝ «Կայրաթ»

Նորվեգիա՝ «Բուդյո-Գլիմտ»

Կիպրոս՝ «Պաֆոս»

Ադրբեջան՝ «Քարաբաղ»

Դանիա՝ «Կոպենհագեն»

Ըստ գործակիցների աղյուսակի՝ լիգայի փուլի ժամանակ լիգայի փուլի զամբյուղները կլինեն հետևյալ կերպ.

Զամբյուղ 1՝ ՊՍԺ, «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Լիվերպուլ», «Ինտեր», «Չելսի»,

Դորտմունդի «Բորուսիա», «Բարսելոնա»

Զամբյուղ 2՝ «Արսենալ», «Բայեր», «Ատլետիկո», «Բենֆիկա», «Ատալանտա», «Վիլյառեալ», «Յուվենտուս», «Այնթրախտ», «Բրյուգե»

Զամբյուղ 3՝ «Տոտենհեմ», ՊՍՎ, «Այաքս», «Նապոլի», «Սպորտինգ», «Օլիմպիակոս», «Սլավիա», «Բուդյո-Գլիմտ», «Մարսել»

Զամբյուղ 4՝ «Կոպենհագեն», «Մոնակո», «Գալաթասարայ», «Յունիոն», «Քարաբաղ», «Ատլետիկ», «Նյուքասլ», «Պաֆոս», «Կայրաթ»

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին՝ հինգշաբթի, Երևանի ժամանակով 20:00-ին։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում