Մամուլ 2 տարի առաջ - 08:04 09-05-2024

Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսօր որոշել է լուսադեմին այցելել Հաղթանակի զբոսայգի՝ մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առթիվ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Իշխանական պատգամավորներին զգուշացրել են՝ ամենուշը առավոտյան 8-ին լինել զբոսայգում, որպեսզի հնարավորինս շուտ սկսեն պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ իրենց տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ ՊՊԾ աշխատակիցները Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգային միջոցառումներ են իրականացնում զբոսայգում, դիպուկահարների համար հարմար տեղեր դիտարկում եւ այլն: Նախորդ տարիներին եւս Փաշինյանի այցն ուղեկցվել է անվտանգության արտակարգ միջոցառումներով, վարչապետի այցի ժամանակ թույլ չեն տվել քաղաքացիները մուտք գործեն զբոսայգի։ Այս տարի, ըստ ամենայնի, ավելի ուժեղացված ծառայություն կիրականացվի:


Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում