Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:03 07-05-2024

Առավոտվա ժամը 9-ից Բյուրականում և Օրգովում լույս չկա․ ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի․ բնակիչներ

Արագածոտնի մարզի Բյուրական և Օրգով գյուղերը 12ժամ հոսանքազրկված են։ Բնակիչներն Oragir.News-ի հետ ահազանգում են, որ էլեկտրաէներգիայի անջատումները մշտական բնույթ են կրում, սակայն վերջին շրջանում դրանց տևողությունը երկարել է։

«Եթե առաջ օրվա մեջ 2-3 ժամով էին անջատում, հիմա 10-12 ժամով լույս չենք ունենում։ Առավոտվա ժամը 9-ից հոսանք չունենք, անջատել են։ Վերջը պե՞տք է պատասխան տան այս վիճակի համար։ Մենք իրենց սահմանած բարձր գներով վճարումներն անում ենք, բայց դրան համապատասխան ծառայություն չենք ստանում։ Որ մի օր գումարը ուշացնենք, միանգամից կանջատեն, բայց իրենց կարելի է նման անհարմարություն պատճառել բաժանորդներին։ Զզվել ենք արդեն ՀԷՑ-ից։ Թող բարի լինեն հոսանքի լարերը փոխեն, որ ամեն օր նույն պատճառաբանությունը չբերեն, թե վթար է եղել, վթարն իրենց գլխում է։ Մենք փոխհատուցում ենք պահանջելու պատճառված վնասի համար, իրենք պարտավոր են հատուցել»,- մեզ հետ զրույցում նշեցին գյուղերի բնակիչները։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, որ մարդիկ 12 ժամ զրկված են էլեկտրաէներգիայից, երբ կվերականգնվի այն, սակայն ուղիղ 20 րոպե լսվում էր՝ «Բոլոր օպերատորները զբաղված են» արտահայտությունը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում