Արտաքին 2 տարի առաջ - 20:19 03-05-2024

Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այրվում է Լիխտերֆելդի շրջանում գտնվող Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Berliner Morgenpost թերթը։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով առաջացած թունավոր ծուխը կարող է վտանգավոր լինել։

Բեռլինի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ դեպքի վայրում աշխատում է մոտ 100 փրկարար: Ժամը 14: 00-ի դրությամբ այդ թիվը հասել է 170-ի: Այժմ շենքի բոլոր չորս հարկերը կրակի մեջ են։ Ձեռնարկությունում պահվում էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու, ինչի պատճառով թունավոր ծխի տարածման վտանգ կա։

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել շրջանցել այն տարածքը, որտեղ այրվում է գործարանը, փակել տների պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակիչները: Հրշեջ ծառայության տվյալներով ՝ ծխի ամպը շարժվում է դեպի հյուսիս։

Նշվում է, որ շենքի սրահների մի մասը փլուզվել է, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բոլորն ինքնուրույն լքել են գործարանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում