Ներքին 2 տարի առաջ - 18:00 03-05-2024

Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը եւ մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը:

Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում` ընդգծելով հատկապես համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափում: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունները զարգանում ու խորանում են ի շահ երկու ժողովուրդների եւ պետությունների: Դիտարկվել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության հեռանկարային ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, խոսվել առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտության մասին:

Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրների մասին` Վաղարշակ Հակոբյանը վստահեցրել է, որ Հայաստանը մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհով է ընթանում եւ կարեւորել Ղազախստանի աջակցությունն այս գործընթացի իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները, հայ-ղազախական երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական, մշակութային ու քաղաքական փոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՀԱՊԿ եւ ՀՀ-ԵԱՏՄ փոխգործակցությանը: Հանձնաժողովի փոխնախագահը մանրամասն ներկայացրել է Հայաստանի իշխանությունների քայլերն այս ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը