Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:05 03-05-2024

Դուք անօդաչու թռչող շիշ եք օգտագործել պատգամավորի ուղղությամբ․ Հակոբ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին

Խախտվում է պատգամավորի խոսքի իրավունքը, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով որ որոշ ՔՊ-ական պատգամավորների խոսույթում լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, այն բանից հետո, երբ իր ելույթը տեղից ընդհատեցին ՔՊ-ական պատգամավորները։

Նա նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին ասաց․ «Ես Ձեզ կառաջարկեի նկատողություն անեիք մեր ելույթները ընդհատողներին, այս տարիների ընթացքում մենք ունենք ԱԺ, որի ղեկավարությունը որևիցե միջոց չի ձենռրակել, որ ապահովի բնականոն ընթացք այս դեպքերի ժամանակ։ Եղել են ընդհարումներ, եղել են միջադեպեր և այդ միջադեպերի ընթացքում որպես ֆրակցիայի ղեկավար գտել եմ եզրեր, որ հանդարտեցնեմ։

ԱԺ ձեր նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իմ աշխատասենյակում հայտնվելուց հետո ավելի են լարվել հարաբերությունները, ավելի այլ ընթացք են ստացել տարբեր միջադեպեր։ Այս 3,5 տարիների ընթացքում մենք ունենք ԱԺ նախագահ, ով որևիցե մի խորհրդակցություն չի անցկացրել ֆրակցիաների ղեկավարների միջև, որ եթե կան խնդիրներ, քննարկումներ անցկացնի և համապատասխան նորմալ պայմաններ ստեղծի, իսկ միակողմանի մոտեցումները նաև ձեր գործողությունների մեջ է երևում»։

Օհանյանի ելույթի ավարտից հետո, Հակոբ Արշակյանը արձագանքեց նրա ելույթին։

«Քանի որ իմ անունը տվեցիք պարոն Օհանյան, փորձեցիք նկատողություն անել և հարցականի տակ դնել հավասար վերաբերմունքը, ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ում Ձեր ասած միջադեպը ծագել է նրանից, որ Դուք անօդաչու թռչող շիշ եք օգտագործել պատգամավորի ուղղությամբ և դրանից հետո է արվել իրավիճակը»,- ասաց նա։

Ապա նա նշեց՝ հիշեցնեմ, որ նրանց խմաբակցությունում հայհոյախոս պատգամավորներ կան, ովքեր վախենում են հիմա գալ դահլիճ, կարող է իրենց ասածների համար պատասխան պահանջվի։

Օհանյանն էլ նշեց, թե ոչ մեկը չի վախենում։

«Երրորդ ուզում էի Ձեզ ասել, որ Ձեր խմբակցությունում աշխատանքային խորհդակցության ժամանակ մշտական հանձնաժողովի նախագահի վրա հարձակված պատգամավոր ունենք, ով մեկ-մեկ համբերություն չի ունենում, տեղից խոսում է։ Ուզում եմ Ձեզ ասել՝ երբ Դուք ինձ նկատողություն եք անում, ուրեմն սենց պտտվում եք հետ, նկատողություններն ուղղում եք այնտեղ, որտեղից գալիս է իմ դիտողություններ անելու իրավունքը։ Խնդրում եմ, ինձ մի՛ սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ
22:58 Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են հերոսների նկարները
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»