Ներքին 2 տարի առաջ - 20:09 02-05-2024

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Ապրիլի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, գործունեության արդյունքները, առկա խնդիրները։

Զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, առաջացած հարցերը և ձեռնարկված միջոցառումները։

Լսելով ընթացիկ զեկույցները՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները: Նա պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է առավելագույն ջանքեր ներդնել՝ ի հայտ եկած խնդիրները վեր հանելու և լուծելու ուղղությամբ։

Ամառային սեզոնին ընդառաջ՝ ՓԾ տնօրենը հատուկ ուշադրություն է հրավիրել կանխարգելիչ գործողությունների իրականացման և հրդեհային անվտանգության կանոնների ապահովման աշխատանքներին: Նա Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրել է մարտական հաշվարկում ընդգրկել «POLARIS» մակնիշի ամենագնացները, հերթապահություններ սահմանել և մշտական հսկողություն իրականացնել բարդ ռելիեֆով առանձնացող և դժվարամատչելի տարածքներում՝ հանգստյան գոտիներում, տեսարժան վայրերում՝ հատկապես մարդաշատ տեղանքներում՝ դեպքերին առավել արդյունավետ և օպերատիվորեն արձագանքելու, հրդեհների առաջացումը բացառելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Փրկարար ծառայության տնօրենը ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել շահագրգիռ ստորաբաժանման ներգրավմամբ՝ վեր հանելու հնարավոր բոլոր խնդիրները, վերահսկելու օպերատիվ տակտիկական և մարտավարական ուղղություններով անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ բացառելով խախտումները։

Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել է համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ: Կամո Ցուցուլյանը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»