Ներքին 2 տարի առաջ - 22:44 30-04-2024

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Ազատության» թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30 մարտի, 2024թ․, Երևան

Մարտի 29-ի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանը, գտնվելով Երևանում, տեղեկացել է, որ իր Վանաձորի բնակարանից գողացել են աշխատանքային տեսախցիկը։ Ըստ լրագրողի՝ տեսախցիկը եղել է դատարկ, որևէ այլ իր, ընդ որում՝ ոչ պակաս արժեքավոր, չեն տարել, և կատարվածը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ և կարող է լինել իրեն նախազգուշացնելու, վախեցնելու և լռեցնելու փորձ։

Այս վարկածն էլ ավելի հիմնավոր է դառնում, եթե հաշվի առնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կարինե Սիմոնյանի նկատմամբ ճնշումներ են կիրառվում։ Այսպես՝ անցած տարվա հունիսին նա սպառնալիքներ է ստացել և բախվել հետապնդումների, երբ բարձրաձայնել է քրեական անցյալ ունեցող մի անձի ապօրինի տնտեսական գործունեության հետ կապված հարցեր։ Թեև այս առիթով հարուցվել է քրեական գործ, մինչ այժմ դրանում որևէ առաջընթաց չի նկատվում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները և, ի գիտություն ընդունելով, որ նրա տեսախցիկը գողանալու առնչությամբ նույնպես հարուցվել է քրեական գործ, պահանջում ենք․

Լոռու մարզի ոստիկանությունից՝ ամենայն լրջությամբ վերաբերվել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի դեմ ոտնձգությունների փաստերին և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել մեղավորներին բացահայտելու համար,

Լոռու մարզի դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել լրագրող Կարինե Սիմոնյանի իրավունքների խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերի նկատմամբ և ապահովել դրանց քննության օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը