Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:36 29-04-2024

Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները հրաժարվեցին մեկնաբանություններ տալ ո՛չ լրատվամիջոցներին, ո՛չ էլ սահմանամերձ բնակավայրերի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին։

Ներքին զայրույթով լցված կիրանցեցիները դժգոհեցին, որ մարդիկ, հատկապես մայրաքաղաքի բնակիչները անտարբեր են, չեն գնում Տավուշ՝ կիսելու իրենց խնդիրները։ Շեշտեցին, որ իրենց խնդիրները իրենք էլ կլուծեն։

«Հազիվ քաղաք ենք էկել, արի գնանք՝ մի կոֆե խմենք»,-ասաց կիրանցեցիներից մեկը՝ հրաժարվելով շարունակել խոսակցությունը։

Հիշեցնենք, որ այսօր շուրջ 2․5 ժամ տևած քննարկումներից հետո կիրանցեցիները Փաշինյանի հետ հանդիպումից դժգոհ դուրս եկան։ Նրանց մեջ նաև արտասվողներ եղան։

Պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքներ կիրանցեցիներին չեն տրվել․ սահմանը կարող է մինչև իսկ գյուղի մեջտեղով անցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ