Արտաքին 2 տարի առաջ - 09:47 29-04-2024

Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին

Ուրբաթ՝ մայիսի 10-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում Իրանի խորհրդարանի մնացած 45 տեղերի համար պայքարելու է 90 թեկնածու, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի Ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին կիրակի օրը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի երկրի 22 ընտրատեղամասում, որտեղ թեկնածուները չեն կարողացել ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50%) մարտի 1-ի առաջին փուլում։

Ըստ Էսլամիի՝ ընդհանուր առմամբ 90 թեկնածու կպայքարի 290 պատգամավոր ունեցող խորհրդարանի 45 թափուր տեղերի համար:

Նա նշել է, որ ընտրությունների գալիք երկրորդ փուլը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով, 15 նահանգի 22 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ միմյանց դեմ կպայքարեն 32 թեկնածուներ։

Ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ էլեկտրոնային քվեատուփերով ընտրատեղամասերում թղթե քվեաթերթիկներ չեն լինելու՝ հայտնելով, որ էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ակնթարթորեն են ստացվելու։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում