Արտաքին 3 տարի առաջ - 17:00 15-05-2023

Թուրքիայում պաշտոնապես նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Թուրքիայում պաշտոնապես նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ առաջին փուլում քվեարկության արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի բարձագույն ընտրական խորհուրդը։

Հաղորդվում է, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Քվեարկության երկրորդ փուլին կմասնակցեն գործող նախագահ և Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Բարձրագույն ընտրական խորհրդի որոշումից հետո պաշտոնապես մեկնարկել է երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավը։

Արտասահմանում և մաքսակետերում ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը կանցկացվի մայիսի 20-ից 24-ը։ Քարոզարշավը ռադիոյով և հեռուստատեսությամբ կսկսվի մայիսի 24-ին, իսկ թեկնածուների նախընտրական քարոզարշավը կավարտվի մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ին։

Սպասվում է, որ Թուրքիայի բաձրագույն ընտրական խորհուրդը քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 1-ին։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Այսպիսով նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա