Ներքին 1 շաբաթ առաջ - 17:20 27-04-2024

Ոստիկանությունը բռնություն գործադրեց խաղաղ ակցիա իրականացնող «Հայաքվե» նախաձեռնության անդամների դեմ

«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն այսօր՝ ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։

Հատկանշական է, որ Ոստիկանությունը հերթական անգամ բռնություն է գործադրել խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարների նկատմամբ․

Համազգեստով ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել են բացել ճանապարհը, ապա սկսել ուժ գործադրել քաղաքացիների, այդ թվում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ։

Ոստիկանական բռնությունների հետևանքվ վնասվել է նաև «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ձեռքը։