Հարցում 2 տարի առաջ - 12:00 27-04-2024

Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետև ամբողջ երկիրը դեռ չի ծախել․ հարցում

Վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր ակտիվացել և կրկին պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ասպերեզ են մտել նաև նորակազմ նախաձեռնություններ և կուսակցություններ, որոնք ևս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ են բարձրացնում։ Նման պահանջ են հնչեցնում նաև Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ բողոքի ցույցերի որոշ մասնակցիներ։

Oragir.News-ը հարց է ուղել քաղաքացիներին. «Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»։

Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը ոչ մի դեպքում հրաժարական չի տա։ Մի մասը հնարավոր համարեց, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ապա Փաշինյանը հրաժարական կտա։ Մի քաղաքացի ասաց՝ «Ինչքան շուտ գնա, այնքան լավ»։ Մեկ ուրիշն էլ նշեց՝ «Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետև ամբողջ երկիրը դեռ չի ծախել»։

Հիշեցնենք, որ 2018-ին հանրային լայնածավալ բողոքի ցույցերի ընթացքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը և իշխանությունը Ռուսաստանի միջնորդությամբ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։

Նշենք նաև, որ զանգվածային ցույցեր կազմակերպող որոշ նախաձեռնություններ հույս են փայփայում, որ նույն կերպ հնարավոր է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ