copy image url
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 16:43 26-04-2024

Բավակա՛ն է, ի՞նչ է ձեր ուզածը, Նիկո՛լ. Նորիկ Նորիկյան

«Մեր երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր քաղաքական իրավիճակում: Գործող իշխանությունները մեկնարկել են մի գործընթաց, որը բառիս բուն իմաստով հակասահմանադրական է»,- այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

Նա նաեւ նշեց. «Արդար Հայաստան» կուսակցությունը ՀՀ կառավարությունից պահանջում է Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը դադարեցնել, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է, Ադրբեջանը ստանում է տարածքներ, Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիեւի ողորմածությանը… Բավակա՛ն է։ Ի՞նչ է Ձեր ուզածը, Նիկո՛լ։ Չե՞ք տեսնում, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ Դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել, չե՞ք հասկանում, որ Դուք ի վիճակի չեք կատարել Ձեր թիվ մեկ ու հիմնական առաքելությունն ու սահմանադրական պարտականությունը՝ ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»։

Մանրամասները֊ տեսանյութում