Ներքին 2 տարի առաջ - 14:15 22-04-2024

Սասուն Միքայելյանը «թռած» է և համաձայն տեղի ունեցածի հետ 

Հանրության որոշ շրջանակներ հիմնավորված քննադատում են 2018 թվականի հեղափոխությունն ավելի վեր դասող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի լռությունը Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա, որպես ԵԿՄ նախագահ, իր կարծիքը չի արտահայտում, «թռած» է ման գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչներից, «ավելորդ» հարցերի չպատասխանելու համար։

Ավելին՝ 90-ական թվականներին ԵԿՄ անդամները, ովքեր կռիվ են տվել թշնամու դեմ և տոնել հաղթանակներ, հիմա լռությամբ են ընդունում պարտությունն ու խոչընդոտում հանձնվող գյուղերի բնակիչների բողոքի ցույցերը։

Oragir.News-ը այցելեց «Երկրապահ կամավորականների միություն», փորձելով Տավուշում արդեն մի քանի օր իրականացվող գործընթացների, ինչպես նաև ԵԿՄ անդամների և մի խումբ քաղաքացիների միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասին մեկնաբանություն ստանալ Սասուն Միքայելյանից, սակայն մեզ թույլ չտվեցին նկարահանում իրականացնել, ասացին, որ Միքայելյանը տեղում չէ, խորհրդակցության է։

«Տեղյակ չենք, թե նիստից երբ կվերադառնա, այստեղ՝ բացի հրամանատարից, ոչ ոք իրավունք չունի հարցերին պատասխանելու, մենք իրավասու չենք»,- մեզ հետ զրույցում ասաց ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Ռաֆայել Ֆարմանյանը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Սասուն Միքայելյանի լռությունը, որևէ ասելիք չունի՞ Տավուշի հանձնվող գյուղերի վերաբերյալ, ԵԿՄ անդամն ասաց, որ նա զբաղված է, դիրքերում է լինում․

«Նոր է եկել պոստերից, հիմնականում լինում է սահմանին՝ Ղափան, Աղդանիշ, Ջերմուկ, Երասխ։ Ինքն իր գործունեությունը լավ գիտի, այստեղ չի նստելու՝ հարցերին պատասխանի»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ ապրիլի 21-ին, «Երկրապահ կամավորականների միությանը» պատկանող մեքենան փորձել է Բագրատաշենի ճանապարհը փակած տավուշցիների վրա քշելով՝ բացել ճանապարհը։ Սակայն տղամարդիկ կարողացել են կանգնեցնել մեքենան, ինչից հետո մեքենայից դուրս է թռել մի երիտասարդ ու բարձրանալով մեքենայի տանիքին՝ նետվել տավուշցիների վրա։ Ցուցարարները այս միջադեպը որակում են սադրանք։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով