Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:44 20-04-2024

Ադրբեջանցիները 5 ամսից հասնելու են Երևան․ Ալիևը Սևանում ոտքերն է լվանալու, Երևանում՝ թեյելու․ քաղաքացի

Ախորժակն ուտելիս է բացվում, իսկ Ադրբեջանը նույն թուրքն է, որը 1 դար շարունակ ապացուցել է, որ դեռ մարդ դառնալու ճանապարհին է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց մի կին, ով եկել էր Հանրապետության հրապարակ՝ Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ իր դժգոհությունը հայտնելու նպատակով։

«Ադրբեջանցիները 5 ամիս հետո Երևանում են լինելու, 5 ամիսը շատ եմ ասում, 5 ամսից Երևանը Էրիվան է դառնալու, Սևանն էլ՝ Գյոյչա։ Ալիևը Սևանում ոտքերով լվանալով հասնելու է Երևան ու այստեղ թեյ խմի»,- վրդովված նշեց քաղաքացին։

Վերջինս նշեց, որ անհրաժեշտ է կանգնել Տավուշի գյուղերի բնակիչների կողքին և ամեն կերպ պայքարել այդ որոշման դեմ։

Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Շահին Մուստաֆաևի գլխավորած պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը։ Պաշտոնական Երևանն այս առնչությամբ հայտնեց, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

Հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը կմոտենա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի իր վերահսկողության տակ: Այսպիսով՝ չնայած այն բանին, որ հայ հասարակության մեծ մասը կտրականապես դեմ էր 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց կատարել Բաքվի հերթական պահանջը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան