Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:13 18-04-2024

Ո՞վ է հրահանգել, որ խոշտանգեն Սամվել Վարդանյանին․ հարցում

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ ով է հրահանգել, որ ոստիկանները խոշտանգեն ու նսեմացնեն ձերբակալված Սամվել Վարդանյանին։

Հարցվածների մի մասը տեղյակ չէր Սամվել Վարդանյանին խոշտանգելու միջադեպի մասին։ Տեղեկացվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Մի քաղաքացի կարծիք հայտնեց, որ ԱԺ նախագահի անմիջական կարգադրությունն է, որ խիստ վերաբերվեն։ Մի քանի քաղաքացիներ ենթադրեցին, որ երևի կառավարությունն է կարգադրել կամ վերադասը։ Իսկ մի քաղաքացի բացառեց խոշտանգման դեպքը, ինչի մասին ահազանգել էին տուժողի պաշտպանները։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հակահայ վիժվածք անվանած Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ոստիկանները նրան անմարդկային խոշտանգման են ենթարկվել։ Այս մասին տեղեկացրել են նրա պաշտպանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ