Ներքին 2 տարի առաջ - 19:11 16-04-2024

Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը մասնագիտական տո՞ն է նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը:

Բոլոր այն նորմալ ոստիկանները, ովքեր տեղյակ չեն` ասեմ, որ իրենց տոնին ընդառաջ, իրենց համածառայակից ընկերները, քննչական կոմիտեից Ձերբակալվածների պահման վայր մարդ տանելիս, մտել են մի խուլ տեղ, կանգնեցրել մեքենան, իջել իբր բնական կարիքներ հոգալու, իսկ այդ ընթացքում 3-4 դիմակավորված անձ, առևանգել են ձերբակալված անձին` Սամվել Վարդանյանին, քարշ տվել մեքենայից 10 մետր հեռու և վերջին ստորություններն արել:

Մի քանի րոպե հետո հետ քարշ տվել դեպի մեքենան ու այդպես թողել: Դրանից անմիջապես հետո ձերբակալվածներին ուղեկցող ոստիկանները վերադարձել են մեքենան ու «ձև բռնել», թե տեղյակ չեն տեղի ունեցածից:

Քաղաքական իշխանությունը` ՆԳ նախարարով, «նիկոլական օպերացիային» տեղյակ այլ դեմքերով, աննախադեպ այլանդակության է դիմել:

Ձերբակալվածին ուղեկցող ոստիկանների անուն, ազգանունները բնականաբար համապատասխան մատյաններում նշված են: Լավ դուք չե՞ք մտածել, թե ոնց եք դա մարսելու, չե՞ք մտածել, որ մի օր ձեր Նիկոլը չի լինելու և իրավապահները գալու են ձեր հետևից և հանցագործներին հատուկ ձևով գործողությունների դիմելու:

Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են ու դա անելու են հենց իրենց հանձնարարություն տվողները ու ձեր նկատմամբ ճիշտ նույն մեթոդներն են կիրառելու:

Իշխանությունն իր քաղաքական մահվան ընդառաջ ոչնչացնում, այլանդակում, բարոյազրկում է իր կողքին գտնվող և իշխանական վայելքներից օգտվող բոլոր դեմքերին` հետագայում տարբեր բանտախցեր քարշ տալու հեռանկարով:

ՀԳ. Այսօր մի խումբ պատգամավորների հետ այցելել ենք Ձերբակալվածների պահման վայր` տեսակցելու Սամվել Վարդանյանին»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով

Ձեզ գուցե հետաքրքրի