Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:45 15-04-2024

Մենք մեր գյուղից ոչ մի տեղ չենք գնա. Ոսկեպարի բնակիչ

Ոսկեպարում բնակիչները մտահոգ են, ասում են՝ հիմա գյուղում կյանքն անհանգիստ է: Բայց, չնայած՝ բոլոր անհանգստություններին, չեն պատրաստվում լքել իրենց տները:

Oragir.News-ն այցելել է Ոսկեպար, զրուցել բնակիչների հետ:

Նրանցից շատերն ասում են, որ շատ դժվար տարիներ են ունեցել, սակայն երբեք չեն հանձնվել։

«Մենք ոչ մի անգամ դուրս չենք եկել մեր տներից, կրակոցների տակ ենք դաս արել: Տեսնում էինք, որ կրակոցներից երեխաները կարող են վախենալ, երգում էինք»,- ասաց Ոսկեպարի բնակչուհին:

Նա մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ եթե սահմանազատում անեն, ապա գյուղի դպրոցը շատ կմոտենա ադրբեջանական սահմանին: Նաև հաստատակամություն հայտնեց, որ եթե այնտեղ ադրբեջանական զինուժ կանգնի, ապա հայ ծնողներն իրենց երեխաների ապահովության համար ամեն ինչ կանեն:

«Մենք ո՞նց կարող ենք ասել, թե սա մեր գյուղը չի: Ոչ մեկն էլ իր գյուղը չի թողնի, գնա»,- եզրափակեց բնակչուհին:

Հիշեցնենք, որ Ոսկեպարի բնակիչների մեծ մասը համաձայն չէ, որ հայ-ադրբեջանական սահմանազատման արդյունքում Ադրբեջանին հանձնվեն իրենց գյուղի հարակից որոշ տարածքները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը