Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 14-04-2024

ԲԱՑԱՌԻԿ. Աննա Հակոբյանը ժամանեց 1 մլն դրամանոց ընթրիքին. նրան ուղեկցում է ՊՊԾ-ն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ ժամը 16։16 րոպե ժամանել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի տարածքում գտվող «Արմաս» գինու գործարան, որտեղ տեղի է ունենում նրա կազմակերպած ընթրիքը, որի մուտքն արժե 1 միլիոն դրամ։

Oragir.News-ը եղել է գործարանի տարածքում և ֆիքսել միջոցառմանը շտապող Աննա Հակոբյանին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Աննա Հակոբյանին ուղեկցում ՊՊԾ աշխատակիցները։

Նշենք նաև, որ Աննա Հակոբյանի ծառայողական Lexus մակնիշի 002 UU 02 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ մգացված ապակիներով է, ինչն օրենքի խախտում է։

Oragir.News-ը ֆիքսել է նաև Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցող հյուրերի ավտոմեքենաները, որոնք կներկայացնենք ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որին մասնակցել ցանկացողները պարտադիր պետք է 1 միլիոն դրամ վճարեն։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում