Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 10-04-2024

Իրականն ու պատմականը միմյանց սպառնալիք չեն․ քաղաքացիները չեն կիսում վարչապետի գնահատականը

«Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն եզրակացության, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ հաճախ հակոտնյա են միմյանց, եւ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»,- ապրիլի 10-ին ասել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները Փաշինյանի այս գնահատականի հետ, արդյոք պատմական և իրական հայրենիքները միմյանց սպառնալի՞ք են։

Հարցման արդյունքներով պարզվել է, որ քաղաքացիների մեծ մասը չի կիսում վարչապետի գնահատականը։

Հնչած կարծիքներից ուշագրավ էին հետևյալները․ «Ես կցանկանայի, որ միաբանվեն, ոչ թե սպառնալիք լինեին իրար», «Պատմական Հայաստանը ոչ մեկին սպառնալիք չի, ընդհակառակը՝ բոլորին միայն լավ բաներ է խոստանում», «Ես կուզեմ, որ Հայաստանը ծովից ծոց դառնա» և այլն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից առաջ Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը հրաժարվեց նաև Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց, ինչի մասին խոստացել էր 2021-ի ընտրություններից առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ